Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն առաջին մարզումն է անցկացրել «Արքայական» ակումբի կազմում։
Գերմանիայում Եվրոպայի առաջնությունից հետո թիմի ճամբար են վերադարձել նաև Դանիել Կարվախալը, Ջուդ Բելինգհեմը, Օրելիեն Չուամենին, Էդուարդո Կամավինգան և Ֆերլանդ Մենդին:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսները։ Մբապեի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո։