Այսօր Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավանեսյանն այսուհետ կներկայացնի Հայաստանը միջազգային մրցաշարերում։
Նա Հայաստանը կներկայացնի US Open Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։