Կոնոր Գալախերն այսօր բուժզննում կանցնի Մադրիդի «Ատլետիկոյում»:
«Չելսիի» կիսապաշտպանը երեկ երեկոյան ժամանել է Մադրիդ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ատլետիկոն» կգնի Գալախերին 42 միլիոն եվրոյով և նրա հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։