«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան առաջնահերթություն է տվել Նիկո Ուիլյամսին «Աթլետիկից» ձեռք բերելուն և անձամբ կվարի ֆուտբոլիստի հետ բանակցությունները մարզական տնօրեն Դեկուի ձախողումից հետո: Այս մասին հայտնում է իսպանական Sport.es հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Լապորտան բանակցություններ կսկսի Ուիլյամսի ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, որտեղ կատալոնական թիմը մինչմրցաշրջանային հավաքի էր։
Նաև Topskills Sports UK-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) նշում է, որ «Բարսելոնայի» նախագահն արդեն դիմել է մի ընկերության, որը նրանց կտրամադրի 80 միլիոն եվրո՝ Նիկո Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Աթլետիկի» և «Բարսելոնայի» միջև բանակցությունները փակուղի են մտել։