Վաղը՝ օգոստոսի 8-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։
Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի սեփական հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին, Հունգարիայում: Վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեն․
«Հանդերձարանում շատ հաճելի մթնոլորտ է»,- ասել է Յեննեն։
Իր ապագայի վերաբերյալ հարցին ֆուտբոլիստը պատասխանել է․
«Ես չեմ ասում, որ ես հեռանում եմ, չեմ ասում՝ որ մնում եմ։ Ես թիմի մի մասն եմ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆուտբոլիստը։