Վաղը՝ օգոստոսի 8-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի ղազախական «Օրդաբասիի» հետ։
Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին Երևանում: Վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն․
«Ուրախ եմ վերադառնալ Ղազախստան։ Այստեղ երկար տարիներ եմ խաղացել։ Կանխատեսում եմ դիտարժան հանդիպում, հանդիպելու են երկու ուժեղ թիմեր։ Երկու թիմերն էլ ուժեղ են, տեսնենք, թե ով վաղը կհաղթի»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դեբլեն։