«Ատլետիկոն» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Հոնկոնգի «Կիտչի» ակումբին: Սիմեոնեի թիմը հաղթել է 6-1 հաշվով։
Մադրիդցիների կազմում խաղի հենց սկզբում, երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սերլոտը, ով իր նորամուտն է նշել «Ատլետիկոյի» կազմում։
Գոլեր խփեցին նաև Կարլոս Մարտինը, Ադրիան Նինյոն, ՏոմաԼեմարը, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց մրցակցի ֆուտբոլիստը։
Հաջորդ ընկերական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» օգոստոսի 11-ին կխաղա «Յուվենտուսի» հետ։