Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում օգտագործել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին որպես կենտրոնական պաշտպան։
Անցած մրցաշրջանում ֆրանսիացին հաճախ էր խաղում պաշտպանությունում՝ «Արքայական» ակումբի կենտրոնական պաշտպանների ստացած վնասվածքների պատճառով: Ինչպես հայտարարել է Անչելոտին, դա այլեւս անհրաժեշտ չէ։
«Չուամենին այլևս չի խաղա այդ դիրքում, նա կվերադառնա իրեն հարազատ կիսապաշտպանություն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Նշենք, որ Չուամենին չի մասնակցել թիմի նախամրցաշրջանային հանդիպումներին։