Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք կպայքարեն «Ոսկե գնդակի» համար։
««Ոսկե գնդակի» հինգ ֆավորի՞տ։ Մբապե, Վինիսիուս, Բելինգհեմ, Կարվախալ ու Վալվերդե»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Հիշեցնենք, որ 18-ամյա խաղացողը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 2024 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետ ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը:
Transfermarkt-ը 18-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։