Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է 18-ամյա հարձակվող Էնդրիկի և 19-ամյա կիսապաշտպան Արդա Գյուլերի հետ աշխատելու մասին։
«Ինձ շատ է դուր գալիս [աշխատել նրանց հետ], քանի որ նրանք շատ արագ են սովորում: Նրանք լսում են առաջարկություններ և հրահանգներ: Նրանք ցանկանում են աճել և կատարելագործվել: Զավեշտալի է, որ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Բելինգհեմը և Կամավինգան այլևս երիտասարդ խաղացողներ չեն համարվում:
Մենք երիտասարդ թիմ ունենք՝ մեծ ապագայով։ Դա կախված կլինի նրանցից և նրանց՝ որպես թիմ միավորվելու, համախմբվելու և հիանալի կազմ ստեղծելու կարողությունից, քանի որ ի վերջո հաղթողը միշտ կազմն է, թիմը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։