Երևանի «Փյունիկը» այսօր՝ օգոստոսի 6-ին մեկնել է Ղազախստան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Նռնագույնները» օգոստոսի 8-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կհյուընկալվեն «Օրդաբասիին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Երևանում օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին։