Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը հետ է պահում իր եղբորը և թիմակցին՝ Նիկո Ուիլյամսին «Բարսելոնա» տեղափոխությունից: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ինյակի Ուիլյամսը խնդրում է եղբորը չհեռանալ ակումբից, քանի որ նա ցանկանում է Նիկոյի հետ խաղալ նույն թիմում Եվրոպա լիգայում և փորձել միասին նվաճել ևս մեկ գավաթ՝ բացի Իսպանիայի գավաթից։ Հաղորդվում է նաև, որ «Ատլետիկի» ղեկավարները համոզված են, որ Նիկոն կորոշի մնալ ակումբում ևս մեկ մրցաշրջան և պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել բարելավված պայմաններով:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմնագարի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանասֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: