«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն վերադարձավ «Ժիրոնա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ է վերադարձել վարձակալական հիմունքներով՝ պայմանագիր կնքելով մինչև 2025 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ Ռոմեուն ուղևորվեց հակառակ ուղղությամբ, սակայն չկարողացավ հաստատվել «Կապտանռնագույնների» մեկնարկային կազմում։ Ռոմեուն «Բարսելոնայի» կազմում անցակցրած 37 խաղում աչքի ընկավ կատարած մեկ գոլային փոխանցմամբ։