Մադրիդի «Ատլետիկոն» բարելավել է իր առաջարկը «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբի պաշտոնական առաջարկը կազմում է մոտ 75 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Աղբյուրը նաև նշում է, որ հարձակվող Սամու Օմորոդիոնի՝ Մադրիդի «Ատլետիկոյից» «Չելսի» տեղափոխությունը կախված է Ալվարեսի տրանսֆերի հետ կապված իրավիճակից:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում «Քաղաքայինների» կզմում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: