Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է «Ոսկե գնդակի» վերաբերյալ իր մտքերով։
«Եթե մենք հաղթեինք ԵՎՐՈ-ն, միգուցե ես կկարողանայի նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց սա այն մրցանակը չէ, որի համար ես պայքարում էի: Այն, որ ես երբեք չեմ հաղթել այն, չի փոխում իմ վերաբերմունքը դրա նկատմամբ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
34-ամյա նախկին կիսապաշտպանը, որը դեռ մայիսին հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին, Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հաղթանակից հետո համարվում էր անհատական ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդներից մեկը։
ԵՎՐՈ-2024-ում Գերմանիայի հավաքականը չկարողացավ հաջողության հասնել՝ քառորդ եզրափակիչում պարտվելով Իսպանիային, ինչը կտրուկ նվազեցրեց Կրոսի հնարավորությունները «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։