Մադրիդի «Ռեալի» երիտասարդ հարձակվողներ Էնդրիկը և Արդա Գյուլերը ստիպված են եղել վաղաժամ հեռանալ թիմի մարզումից։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլերմո Ռայը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա բրազիլացին և 19-ամյա թուրքը չեն կարողացել ավարտել Մադրիդի «Ռեալի» երկուշաբթի օրը կայացած մարզումը։ Նշվում է, որ երկու խաղացողների մոտ էլ նկատվել է գերծանրաբեռնվածություն։
Չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին «Սերուցքայինները» պետք է ընկերական հանդիպում անցկացնեն Լոնդոնի «Չելսիի» հետ, և երկու խաղացողներն էլ առաջիկա հանդիպումը բաց թողնելու վտանգի տակ են։
Հիշեցնենք, որ Էնդրիկը մադրիդյան գրանդի շարքերը համալրել է նախորդ ամիս՝ տեղափոխվելով բրազիլական «Պալմեյրասից»: Արդա Գյուլերը Կարլո Անչելոտիի թիմում հանդես է գալիս անցած ամառանից։