Աշխարհի կրկնակի չեմպիոն շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Փարիզի Օլիմպիական խաղերում։
Նա կարողացավ հաղթահարել 6.25 մ նշաձողի արգելքը։ Այսպիսով, շվեդ աթլետը 1 սմ-ով թարմացրել է 2024 թվականին գրանցած իր իսկ սեփական ռեկորդը։ Բացի այդ, Դուպլանտիսը երկրորդ անգամ թարմացրեց օլիմպիական ռեկորդը։Նախ նա ցատկեց 6,10 մետր (նախորդ ռեկորդը 6,03 էր), իսկ հետո 6,25` իր երրորդ փորձի ժամանակ։
Նշենք, որ 2024 թվականի խաղերում հաղթելու համար Դյուպլանտիսին անհրաժեշտ էր ընդամենը 6 մետրը հացթահարելու հաջող փորձ։ Երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Սեմ Քենդրիքսը 5,95 մ արդյունք էր գրանցել: