Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA)-ի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Քրիս Ռոբերթսը մեկնաբանել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)-ի հայտարարությունը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի երկու մարզիկների՝ Իման Խելիֆի և Լինի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մենք հասկանում ենք, թե ինչ խնդիրներ են առաջացել։ Սակայն այս մրցաշարում մենք չէինք պատրաստվում բարձրաձայնել որևէ խնդրի մասին, քանի որ դա մեր մրցաշարը չէ»,- ասել է Ռոբերթսը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Լին Յութինգը և Իման Խելիֆը որակազրկվել էին 2023 թվականի Աշխարհի առաջնությունից՝ սեռային թեստերի ձախողման պատճառով, սակայն նրանց թույլ տվեցին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին։
Ավելի վաղ IBA-ն ՄՕԿ-ին նամակ էր ուղարկել Խելիֆի և Յութինգի գենդերային թեստերի արդյունքներով, որը ՄՕԿ-ը օրինական չէր ճանաչել։