«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ակումբի սան, դարպասապահ Գոռ Մատինյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա դարպասապահը միացել է «Առյուծների» ճամբարին ԲԿՄԱ-ից, որի կազմում անցկացրել է երեք մրցաշրջան։
Նշենք, որ Մատինյանը համարվում է Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականի դարպասապահը։