Աշխարհի յոթերորդ ռակետ, չինացի թենիսիստուհի Չժեն Ցինվենը դարձավ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի թենիսի կանանց մրցաշարի հաղթող։
Ոսկու համար մրցախաղում նա երկու սեթում հաղթեց խորվաթ թենիսիստուհի Դոննա Վեկիչին։ Հանդիպումն ավարտվեց է 6:2, 6:3 հաշվով։
Հիշեցնենք, որ թենիսի կանանց առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Չժանին երկու սեթում՝ 6:2, 7:5 հաշվով։ Սակայն բրոնզե մեդալի համար պայքարում լեհ թենիսիստուհին 6:2, 6:1 հաշվով հաղթեց սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովային։