Աշխարհի կանանց առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը պատմել է, թե ինչ էմոցիաներ է ապրում 2024 թվականի Փարիզում Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճելուց հետո։
«Լարվածությունն ու սթրեսը, որի տակ ես եղել եմ ամբողջ շաբաթվա ընթացքում, բրոնզն ավելի առանձնահատուկ է դարձնում: Անկեղծ ասած, ես նման բան չեմ զգացել նույնիսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Հեշտ չէր, իսկ մեդալ նվաճելը երազանք էր։ Ես շատ հպարտ եմ ինձնով, որ կարողացա վերադառնալ կորտ։ Որովհետև կիսաեզրափակիչում ես անկասկած կրել եմ իմ կարիերայի վատագույն պարտություններից մեկը։
Եթե ես ստիպված չլինեի խաղալ բրոնզի համար, ես մի ամբողջ շաբաթ լաց կլինեի։ Քանի որ երկար ժամանակ առաջին համար էի, կարծում էի, որ անձեռնմխելի եմ, բայց այս մրցաշարն ինձ ցույց տվեց, որ դա այդպես չէ։ Կարծում եմ՝ դա ինձ մի քիչ ավելի խոնարհություն կբերի։ Միգուցե դա կօգնի ինձ հետագայում ավելի լավը դառնալ»,- Շվյոնտեկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Հիշեցնենք, որ Շվյոնտեկը բրոնզե մեդալի համար պայքարում երկու սեթերի արդյունքում 6:2, 6:1 հաշվով հաղթեց սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովային։