Իտալացի բռնցքամարտիկ Անժելա Կարինին ներողություն է խնդրել իր ալժիրցի մրցակից Իման Խելիֆից։
Հիշեցնենք, որ Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչ փուլում Կարինի — Խելիֆ մենամարտը ավարտվել է մեկնարկից 46 վայրկյան անց։ Կարինին հրաժարվեց շարունակել դիմակայությունը և հեռացավ ռինգից։ Արդյունքում հաղթանակը բաժին հասավ Խելիֆին։
«Այս ամբողջ իրավիճակը տխրեցնում է ինձ։ Ցավում եմ նաև մրցակցիս համար։ Եթե ՄՕԿ-ը թույլ է տվել նրան մենամարտել, ես հարգում եմ այդ որոշումը։
Ձեռքսեղմման մերժո՞ւմ։ Ես չէի ուզում դա անել: Իրականում ես ուզում եմ ներողություն խնդրել նրանից և բոլորից: Ես զայրացած էի, քանի որ ինձ համար օլիմպիական խաղերը ավերվեցին: Եթե հանդիպեմ նրան, անպայման կգրկեմ»,- Կարինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։