«Վեստ Արմենիան» ներկայացրել է ակումբի նախագահ Ռոբերտ Բասսիլիին, որը հանդիսանում է «Սիրմիում Սպորտս» կազմակերպության համահիմնադիրը։
«Ռոբերտ Բասսիլին հայկական ծագում ունեցող ներդրող, գործարար և բարերար է:
Պարոն Բասսիլին հանդիսացել է Ավստրալիայի Ռեգբիի Ազգային լիգայի «Վեստ Թայգրս» ակումբի գլխավոր հովանավորը:
Նա Ասիայում, Եգիպտոսում և Ուկրաինայում ակտիվներ ունեցող մասնավոր դիվերսիֆիկացված ներդրումային խմբի՝ «Ռամսիս Կապիտալ» ՍՊԸ-ի նախագահն ու վերահսկիչ բաժնետերն է:
Պարոն Բասսիլին համահիմնադրել է նախագծեր տարբեր ոլորտներում՝ ներառյալ հյուրանոցային և բնակելի ենթակառուցվածքներ, ինչպես նաև՝ էներգետիկ ընկերությունների վերակառուցում:
«Վեստ Արմենիայի» նախագահը եղել է մի շարք բարեգործական խմբերի հիմնական դոնորը, ներառյալ Ronald McDonald House-ը և Sydney Breast Cancer Foundation-ը, ներկայումս ընդգրկված է բազմաթիվ շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհրդում՝ մի շարք երկրներում»,- գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար պատիվ է լինել «Վեստ Արմենիայի» նախագահը: Ակումբը ձեռք բերելուց հետո կենտրոնացել ենք Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին նախապատրասվելու վրա:
Գիտակցում եմ մեր առջև ծառացած հսկայական առաջադրանքները, բայց միևնույն ժամանակ լիովին վստահում եմ մեր ներկայիս թիմին, մարզչական և ադմինիստրատիվ անձնակազմին, որոնք իրենց սիրտն ու հոգին են ներդնում «Վեստ Արմենայի» հաջողության համար:
Մենք Sirmium Sports-ում նպաստելու ենք «Վեստ Արմենիայի» երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը և Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը»,- իր պաշտոնական հայտարարության մեջ ասել է Բասսիլին: