Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» տանը ընդունել էր չեխական «Բանիկին» և 0-2 հաշվով պարտություն կրեց։
Այսպիսով, երևանյան թիմը ընդհանուր դիմակայությունում պարտվեց 1-7 հաշվով և դուրս մնաց եվրագավաթային պայքարից։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․
«Շատ լուրջ մրցակից էր մեզ բաժին հասել այս փուլում։ Բայց առաջին հանդիպումից հետո, կարծում եմ, դարձանք ավելի լավը։ Սակայն այս մակարդակին համապատասխանել մեզ համար բարդ է։ Ես տեսնում եմ առաջխաղացում, հասանք որակավորման երկրորդ փուլ, վարկանիշային միավորներ ձեռք բերեցինք հայկական ակումբների համար։ Այս հանդիպումներից հետո մեր թիմը փորձ ձեռք բերեց»,- ասել է Գունկոն հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։