«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրիյ Գունկոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Բանիկի» դեմ պատասխան խաղի մասին։
«Մենք պատրաստվում ենք, մենք հավատում ենք։ Այն մարզումային օրերը, որ մենք ունեցանք քրտնաջան աշխատել ենք և ես հուսով եմ, որ վաղը բախտը մեր կողմը կլինի և դրական արդյունքի կհասնենք։
Ես շատ կցանկանայի, որ ստադիոնը լինի լեփ-լեցուն, ես հույս ունեմ, որ կկարողանանք տալ մեր առավելագույնը խաղի ընթացքում և մեր խաղով հաճույք կպատճառենք։ Մենք հավատում ենք մեզ, մենք հավատում ենք մեր թիմակիցներին, կան բաներ որոնք հրաշքով պետք է կատարվեն, բայց մենք հավատում ենք այդ հրաշքին և կտանք առավելագույնը, որպեսզի այդ հրաշքը կատարվի»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ուրարտու» — «Բանիկ» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 1-ին ժամը 19։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ուրարտուն» չեխական թիմին պարտվել էր 1։5 հաշվով։