Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Արարատ-Արմենիա» — «Զիմբրու» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի 19:00-ին։ Հանդիպման մուտքն ազատ է, սակայն մարզադաշտ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ տոմս, որն անվճար հնարավոր է ձեռք բերել մարզադաշտից` հանդիպման մեկնարկից 2 ժամ առաջ»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ առավելության էր հասել 3։0 հաշվով։