«Մանչեսթեր Յունայթեդում» աճում է անհանգստությունը թիմի նորեկ Լենի Յորոյի վնասվածքի վերաբերյալ։
Ակումբում մտավախություն ունեն, որ 18-ամյա պաշտպանը կարող է կոտրվածք ունենալ, ինչի պատճառով ֆրանսիացին երկար ժամանակով դուրս կմնա շարքից։
Հիշեցնենք, որ մանկունյացիների ֆրանսիացի նորեկը վնասվածք էր ստացել «Արսենալի» հետ ընկերական խաղում (1:2): Նա փոխարինվեց 35-րդ րոպեին։ Յորոն «Յունայթեդին» միացավ «Լիլից» հուլիսի 18-ին։ Տեղափոխության արժեքը կազմել է 62 միլիոն եվրո։