«Նոան» այսօր՝ հուլիսի 31-ին մեկնել է Մալթա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուի Մոտայի սաները օգոստոսի 1-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվեն «Սլիեմա Ուոնդերեսին», խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Նոան» տանը ջախջախել էր մրցակցին 7։0 հաշվով՝ կրկնելով մրցաշարի որակավորման փուլի արդյունավետության ռեկորդը։