Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Ստրուգայի» դեմ պատասխան խաղից հետո (3։1) «Փյունիկը» տեսանյութ է հրապարակել թիմի հաղթական հանդերձարանից։
Տեսանյութում «Նռնագույնները» նշում են հաղթանակն ու վանկարկում հանդիպման հերոս Միխայիլ Կովալենկոյի անունը, որը դուբլ գրանցեց։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի սաները դիմակայության երկու խաղերի արդյունքում հյուսիսմակեդոնական ակումբին հաղթեցին 4։3 հաշվով։ «Փյունիկը» ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլում կհանդիպի «Դիֆերանժ» (Լյուքսեմբուրգ) / «Օրդաբաս» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ։