«Ուրարտուն» մեկնարկել է տոմսերի վաճառքը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Բանիկի» դեմ պատասխան խաղից առաջ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր տղաներն իսկապես ձեր աջակցության կարիքն ունեն: Սպասում ենք հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարներին, խոստանում ենք վառ ֆուտբոլային երեկո»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում Գունկոյի սաները մրցակցին զիջեցին խոշոր՝ 1։5 հաշվով։ Պատասխան անդիպումը կկայանա օգոստոսի 1-ին «Ուրարտու» մարզադաշտում, ժամը 19:00-ին: