ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունն անվանել է խայտառակություն և խոստացել է կանխել նմանօրինակ երևույթները 2028 թվականի Լոս Անջելսի ամառային Օլիմպիական խաղերում, եթե նա հաղթի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, Օլիմպիական խաղերի բացման արարողությունը իրոք խայտառակություն էր: Ամբողջը խայտառակություն էր։ Ամբողջ աշխարհի քրիստոնյաները վրդովված են «Խորհրդավոր ընթրիքի» նմանակման պատճառով։ Ես լայնախոհ մարդ եմ, սակայն այն ինչ կատարվեց պարզապես խայտառակություն էր»,- ասել է Թրափը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները քննադատության մեծ ալիքի տակ են հայտնվել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» խեղաթյուրված նմանակամն համար, որը շարժել է բազմաթիվ քրիստոնյաների զայրույթը։