2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի տղամարդկանց եռամարտի մրցումները պաշտոնապես հետաձգվել են և այժմ նախատեսվում է անցկացվել չորեքշաբթի օրը՝ հուլիսի 31-ին՝ կանանց պայքարից հետո, որը նախատեսված է նույն օրը։
Ի սկզբանե տղամարդկանց եռամարտը պետք է կայանար այսօր՝ հուլիսի 30-ին, սակայն անձրևներից հետո Սեն գետի աղտոտվածությունը խնդիրներ է առաջացրել կազմակերպիչների և մարզիկների համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սենում ջրի վատ որակի պատճառով, կիրակի՝ հուլիսի 28-ին և երկուշաբթի՝ հուլիսի 29-ին, եռամարտի 1500 մետր լողի մարզումները չէին կայացել։