Փարիզում (Ֆրանսիա) 2024 թվականի Օլիմպիական խաղերում ավարտվեցին անհատական ձիասպորտի մրցումները: Հաղթող է դարձել 41-ամյա գերմանացի մարզիկ Միխայել Յունգը։
Նշենք, որ Յունգի համար սա արդեն երրորդ անձնական օլիմպիական ոսկին է։
Միխայիլը դարձավ այս մարզաձևի առաջին ներկայացուցիչը, ով հասավ նման նվաճման։ Յունգը նաև 2010 թվականի աշխարհի չեմպիոն է անհատական առաջնությունում։
Փարիզի մրցաշարի եզրափակչում Յունգը (21.80) հաղթեց ավստրալացի Քրիստոֆեր Բերտոնին (22.40) և բրիտանուհի Լորա Քոլետին (23.10):