«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի Ա Սերիան ներկայացնող «Ջենոայի» հետ, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ նշվում էր, որ գործարքը կարող է չկայանալ 33-ամյա խաղացողի բարձր աշխատավարձի պատճառով, սակայան կողմերն արդեն եկել են համաձայնության և շուտով կկնքնեն պայմանագիր։
Հիշեցնենք, որ Դե Խեայի պայմանագրի ժամկետը «Կարմիր սատանաների» հետ ավարտվել էր 2023 թվականի հուլիսին, և այդ ժամանակից ի վեր իսպանացի դարպասապահը մնացել է առանց ակումբի։