«Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է նոր տնային մարզադաշտ կառուցել, որը նախատեսված կլինի 100 հազար հանդիսականի համար։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը կարծելում է, որ նոր մարզադաշտ կառուցելը ավելի իրատեսական տարբերակ է, քան «Օլդ Թրաֆորդը» վերակառուցելը, հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ նոր մարզադաշտի կառուցումը կարող է տևել վեց տարի։ Նախագծի արժեքը նախնական հաշվարկով կազմում է 2,4 միլիարդ եվրո: Ավելին, նոր մարզադաշտը կարող է կառուցվել «Օլդ Թրաֆորդ»-ի հարակից տարածքում: Սա նշանակում է, որ մինչ նոր մարզադաշտը կառուցվի, «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա շարունակել խաղալ «Երազանքների թատրոնում»։
Շինարարության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մինչև այս տարվա վերջ՝ փորձագետների և երկրպագուների հետ խորհրդակցությունից հետո։ Բացի մարզադաշտից, դրա հարակից տարածքներում նախատեսվում է զբոսայգիներ մշակել։ Դիտարկվում է նաև հյուրանոց կամ ժամանցի կենտրոն բացելու տարբերակը։