«Բարսելոնան» շարունակում է տարբերակներ փնտրել «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյի հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի սանը ցանկանում է վերադառնալ, սակայն դա անելու համար «Կապտանռնագույնները» պետք է «Լայպցիգի» հետ համաձայնեցնեն փոխհատուցման չափը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանական ակումբը Օլմոյի համար ցանկանում է ստանալ առնվազն 60 միլիոն եվրո։
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր թիրախը այս պահին Նիկո Ուիլյամսն է, բայց եթե այդ գործարքը չհաջողվի, ապա կատալոնացիները բոլոր ջանքերը կկենտրոնացնեն Օլմոյի ձեռքբերման ուղղությամբ: