2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում եռամարտի երկրորդ անընդմեջ լողի մարզումը, որը պետք է կայանար այսօր՝ հուլիսի 29-ի առավոտյան, չեղարկվել է Սենում աղտոտված ջրի պատճառով, հայտնում է AFP-ն։
Նախկինում կազմակերպչական կոմիտեն Եռամարտի միջազգային ֆեդերացիայի հետ չեղարկել էր ուսումնամարզական հավաքը, որը պետք է կայանար կիրակի օրը՝ հուլիսի 28-ին։ Կազմակերպիչները այս ամենը բացատրում են ուրբաթ և շաբաթ օրերին Փարիզում տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրի աղտոտվածությամբ։ Նշվում է, որ գետի ջրի որակը դեռևս բավարար երաշխիքներ չի տալիս մարզումներ անցկացնելու համար։
Օլիմպիական խաղերում եռամարտի մրցումները նախատեսված են հուլիսի 30-ին և 31-ին: Նշենք, որ մարզաձևը բաղկացացծ է 1500 մետր լողից, 40 կմ հեծանվավազքից և 10 կմ վազքից։