Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան և ավագ ՍերԺի Ռոբերտոյի ծառայություններով, հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացու նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն են ցուցաբերում «Ասթոն Վիլան» և «Վեսթ Հեմ Յունայթեդը»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոբերտոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Սևիլիան», «Վալենսիան» և «Ժիրոնան»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը իսպանացու տարանսֆերային արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո: