Ռասմուս Հեյլունդը վնասվածքի պատճառով չի ավարտել «Արսենալի» հետ ընկերական հանդիպումը (1:2)։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը 10-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ 16-ին ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից՝ հավանաբար մկանային վնասվածքի պատճառով։
Վնասվածք է ստացել նաև մանկունիանցիների նոր պաշտպան Լենի Յորոն, որը փոխարինվել է 35-րդ րոպեին։ 18-ամյա ֆրանսիացին դաշտը լքել է կաղալով։