«Լիվերպուլի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոն հայտնել է, որ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում 32-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։
«Մոհամեդ Սալահին փոխարինողի որոնումները սկսվել են։ «Լիվերպուլը» պետք է լրացնի բացը այս դիրքում: Կարծում եմ՝ Տակեֆուսա Կուբոյից լավ ոչ ոք չի կարող փոխարինել Սալահին»,- ասել է Էնդոն ճապոնական հեռուստատեսությանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ եգիպտացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբներ։
Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից։