Սուսերամարտիկ Օ Սան Ուկը ՕԽ-2024-ի եզրափակիչում մրցում էր Թունիսի ներկայացուցիչ Ֆարես Ֆերջանիի հետ։
Երբ հաշիվը 14։8 էր՝ հօգուտ հարավկորեացու, նրա մրցակիցն ընկավ։ Սան Ուկը կարող էր այդ դրվագից օգտվել, վաստակել վերջին միավորը և նվաճել ոսկե մեդալ։
Փոխարենը, հարավկորեացի մարզիկը օգնեց բարձրանալ մրցակցին և շարունակել պայքարը։
Արդյունքում, միևնույն է, Օ Սան Ուկը հաղթեց 15։8 հաշվով և դարձավ ՕԽ-ի կրկնակի ոսկե մեդալակիր։