ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի չեխական «Բանիկին»։
Պատասխան հանդիպումը կսպասարկի ղազախական մրցավարական անձնակազմը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարը Բուլաթ Սարիևն է։ Եզրային մրցավարներն են Սերգեյ Կալաչյովն ու Դենիս Լաբաշովը, իսկ չորրորդ պաշտոնյան Այդին Թասիբաևն է։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ «Ուրարտու» ստադիոնում։ Մեկնարկը՝ 19։00-ին։