Երեկ՝ հուլիսի 27-ին, կայացավ Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի ռեգբիի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։
Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Ֆիջիի ռեգբիիստներին։
Հանդիպումն ավարտվել է 28:7 (7:7) հաշվով՝ հօգուտ 2024 թվականի ՕԽ-ի տանտերերի։
Ավելի վաղ ավարտվել էր 2024 թվականի Օլիմպիական խաղերի ռեգբիի երրորդ տեղի համար հանդիպումը: Հարավաֆրիկյան հավաքականը հաղթեց Ավստրալիայի ռեգբիիստներին: Հանդիպումն ավարտվել է 26:19 (5:7) հաշվով՝ հօգուտ Հարավային Աֆրիկայի մարզիկների։