Հանդբոլի Ֆրանսիայի հավաքականը 2024 թվականի Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերի B խմբի խաղում 37:29 (18:17, 19:12) հաշվով պարտվել է Դանիայի ընտրանուն:
Ավելի վաղ B խմբում Նորվեգիայի հավաքականը հաղթել էր արգենտինացիներին, իսկ Եգիպտոսի հավաքականը՝ հունգարացիներին։
Հուլիսի 27-ին Փարիզում 2024 թվականի Օլիմպիական Խաղերում մեկնարկեց հանդբոլի տղամարդկանց մրցաշարը։
2024 թվականին Փարիզի Օլիմպիական Խաղերում տղամարդկանց հանդբոլի մրցաշարում կմասնակցեն 12 ազգային հավաքականներ՝ բաժանված երկու խմբի՝ յուրաքանչյուրում վեց թիմից: A խմբում հանդես կգան Խորվաթիան, Գերմանիան, Իսպանիան, Սլովենիան, Շվեդիան և Ճապոնիան, իսկ B խմբում՝ Դանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Նորվեգիան, Եգիպտոսը և Արգենտինան: Յուրաքանչյուր խմբից քառորդ եզրափակիչ դուրս կգան առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերը։