«Միլանը» ընկերական խաղում ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»՝ 3-2: Խաղը կայացել է «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք):
Իտալիական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Լորենցո Կոլոմբոն (30-րդ և 35-րդ րոպեներ), ևս մեկ գոլ խփեց Մարկո Նաստին (78)․ Չուկվուզեն երկու գոլային փոխանցում է կատարել։
Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը (19-րդ) և Ջեյմս Մաքատին (55):
Հաջորդ հանդիպումը «Միլանը» կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Բարսելոնայի» հետ։