«Արսենալն» ընկերական խաղում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ 2-1։ Խաղը կայացել է Կալիֆորնիայում:
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը։ Քիչ անց լոնդոնցիների հարձակվող Գաբրիել Ժեզուսը հավասարեցրեց հաշիվը։
Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի գոլը։
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի «Լիվերպուլի» հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Բետիսի» հետ։