Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Սլովանն» արտագնա խաղում հաղթեց «Կոմարնոյին»։
Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
«Սլովանի» կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Տիգրան Բարսեղյանը՝ փոխարինվելով 65-րդ րոպեին։
Տիգրանն այս խաղում բացեց հանդիպման հաշիվը՝ 5-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարվածը։