«Չելսին» ընկերական խաղում պարտվել է «Սելթիկին» Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում և ավարտվել 4-1 հաշվով՝ հօգուտ շոտլանդական ակումբին։
Շոտլանդիայի չեմպիոնի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մետ Օ’Ռայլին (19-րդ րոպե), Կյոգո Ֆուրուհաշին (33-րդ րոպե), Լուիս Պալման (76-րդ րոպե) և Միկի Ջոնսթոնը (79-րդ րոպե):
Լոնդոնցիների կազմում միակ գոլը խփեց Քրիստոֆեր Նկունկուն (89-րդ):
Հաջորդ ընկերական հանդիպումը «Չելսին» կանցկացնի «Ամերիկայի» հետ, իսկ «Սելթիկը» հաջորդ շաբաթ կմեկնարկի Շոտլանդիայի առաջնությունում։