Էնդրիկը կիսվել է իր հույզերով՝ կապված Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ։
18-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ, որից հետո խաղացողը ներկայացվել է «Սանտիագո Բեռնաբեուում»։
Բրազիլացին ելույթ ունենալիս չի կարողացել զսպել արցունքները։
«Ես չէի պլանավորում [լաց լինել], բայց ես մանկուց սիրում եմ «Ռեալը»: Կրիշտիանու Ռոնալդուի պատճառով ես ուզում էի մի փոքր ավելին իմանալ «Ռեալի» մասին։
Ես տեղեկություններ էի փնտրում բոլոր կուռքերի, այդ թվում՝ Բուտրագենոյի մասին։ Ես մանկուց սիրահարված եմ եղել Մադրիդի «Ռեալին»։ Չէի ուզում լաց լինել, բայց դա դուրս եկավ իմ հոգուց:
Ես մանկուց սիրել եմ «Ռեալը» և ցանկանում էի միանալ այս ակումբին։ Երբ բանակցությունները սկսվեցին, միակ բանը, որհարցրի, այն էր, թե արդյոք «Ռեալը» ներգրավվա՞ծ է: Ինձ որևէ այլ թիմ չէր հետաքրքրում:
Փառք Աստծո, ես այն ակումբում եմ, որի մասին միշտ երազել եմ: Հուսով եմ այստեղ կանցկացնեմ իմ ողջ կարիերան»,- ասել է Էնդրիկը: