Զլատան Իբրահիմովիչը բարդ է անվանել «Միլանում» մենեջերի աշխատանքը։
«Ֆուտբոլ խաղալն ավելի հեշտ է, քան այն, ինչ անում եմ այսօր, բայց ես սովորում եմ: Սովորելու փուլեր եմ անցնում, համեստ եմ։ Սա լրիվ տարբերվում է նրանից, ինչին ես սովոր եմ, բայց ես իմ շրջապատում իսկական մասնագետներ ունեմ, ուստի…
Քանի դեռ խաղացողները հաղթում են, ես դեմ չեմ։ Խնդիրն առաջանում է, երբ սկսում են պարտվել (ծիծաղում է). մենք այլ տրամադրվածությամբ ենք եկել, բայց ոչինչ:
Խնդիրն այն է, որ ես նախկինի պես չեմ կարող ազդել խաղի վրա, ուստի պետք է իմ վերաբերմունքը, մտածելակերպս, փորձս փոխանցեմ այլ խաղացողների, բայց նրանք լավ են աշխատում»,- ասել է «Միլանի» նախկին խաղացողը, որն այժմ զբաղեցնում է ղեկավարության խորհրդականի պաշտոնը, CBS Mornings-ին տված հարցազրույցում: